Ընդունեք, որ անհարմար էր՝ երբ ամբողջ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, Փարիզում պատանդներ են վերցնում, Լաթաքիայում ինքնաթիռ են խփում, այս ու այնտեղ զոհեր, պայթյուններ ու ձերբակալություններ են, Հայաստանը չէր կարող անմասն լինել:
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Ուսանողական աշուն-2015» միջոցառումը։ Այն նվիրված է ԵՊԲՀ 95 և բուհի ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի 20-ամյակներին։
«Հայ-չինական համագործակցությունը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման չինական նախաձեռնության լույսի ներքո». այս թեման էր քննարկվում նոյեմբերի 16-ին ՉԺՀ դեսպանատան ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած կոնֆերանսում:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...